10/11/2026

EU – Armenia

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ

Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղի վարչական ղեկավար Կարեն Աբովյանն ասաց, որ երկրորդ տարին է, ինչ արքայանարնջի (կորոլյոկ) նոր վնասատու է տարածվել, երբ մեկ օրվա ընթացքում պտուղը հալվում, ոչնչանում է։

Հրապարակ թերթը գրել է․ Այգեգործները ոչինչ չգիտեն այդ հիվանդության և դրա բուժման եղանակների մասին։ Վարչական ղեկավարն ասաց, որ այդ վնասատուի մասին հայտնել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ով խոստացել է մի քանի օրից մասնագետներ ուղարկել Պտղավան:

Գևորգ Պապոյանը, հիշեցնենք, նոյեմբերի 8-ին՝ կիրակի օրը Նոյեմբերյան համայնք էր մեկնել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի օգտին քարոզչություն անելու համար: Լավ է` ընտրություններն առիթ են դարձել, համայնք է մեկնել եւ վերջապես իմացել է այգիների նոր վնասատուի ու գյուղացիների հոգսերի մասին, որն անմիջականորեն իր նախարարական պարտականությունների մեջ է մտնում։