Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանն առաջարկել է, որ երկրում ամերիկյան զորքերի տեղակայման հետ կապված ծախսերը հոգան պետական բյուջեի միջոցներից։
Նախաձեռնությունը միտված է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության պահպանմանը։ Դանը նշել է, որ արդեն իսկ ԱՄՆ-ին է ներկայացրել «հստակ թվեր՝ կապված զորքերի թվաքանակի և ծախսերի բաշխման հետ»։ Ըստ նախագահի աշխատակազմի տվյալների՝ ներկայումս Ռումինիայում տեղակայված է 1172 ամերիկացի զինծառայող (նախկինում այդ թիվը 1700 էր)։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ ռազմավարության և ուժերի զարգացման գծով նախկին տեղակալի օգնական Էլբրիջ Քոլբին հանդես էր եկել Եվրոպայում «ավելի սահմանափակ և նպատակային» ռազմական ներկայության օգտին։


Բաց մի թողեք
Բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել․ Իսպանիա
Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է Մակրոնի աչքի առջև
ԵՄ պաշտոնյան հերքում է կոռուպցիայի վերաբերյալ անանուն մեղադրանքները