ԱԺ-ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադարձել է իշխանությունների՝ Հայաստանում հաստատված խաղաղության մասին հայտարարություններին՝ կասկածի տակ դնելով դրա բնույթն ու երկարաժամկետ հեռանկարները։
Նրա խոսքով՝ արտաքինից կարող է թվալ, թե խաղաղություն է հաստատվել, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պայմաններում է այն ձեռք բերվել և որքանով կարող է կայուն լինել։
Տեր-Աբրահամյանը նշել է, որ ներկայիս իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված իրողությունների հետևանքն է։ Նա շեշտել է, որ տեղի ունեցածը ոչ այնքան պարտության, որքան այդ պարտությունն ընդունելու արդյունք է։
Պատմաբանի գնահատմամբ՝ նախկինում Արցախի հարցում հնչեցված սկզբունքային դիրքորոշումներից հրաժարվելը տեղի է ունեցել ռազմական պարտությունից հետո։ Նա քննադատել է այն մոտեցումը, երբ պարտությունից հետո նախկին համոզմունքները փոխարինվում են խաղաղասիրության մասին հայտարարություններով։
«Այս խաղաղությունը տփոց ուտողի խաղաղություն է»,- իր խոսքն ամփոփել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։


Բաց մի թողեք
Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է երաշխավորված ինքնոչնչացնման. Հասրաթյան
Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում»
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել