18/11/2026

EU – Armenia

Ֆրանսիայում ոստիկանները բողոքի ակցիա են անցկացրել

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ելիսեյան դաշտերի մոտ 400-ից 500 ֆրանսիացի ոստիկաններ բողոքի ակցիա են անցկացրել, որից հետո երթով շարժվել են դեպի Ներքին գործերի նախարարություն։

Նրանք պահանջում են հատուկ ռիսկի համար նախատեսված հավելավճարը բարձրացնել՝ հիմնական աշխատավարձի 28,5%-ից հասցնելով 35%-ի։ «Alliance Police Nationale» (Ազգային ոստիկանության դաշինք) արհմիությունը նշել է, որ այս հավելավճարի չափը 2019 թվականից ի վեր չի վերանայվել։