ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել:
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան առաջիկայում հաճախակի է դարձնելու նման սադրիչ ելույթները՝ փորձելով ընդդիմադիրներին ներքաշել լեզվակռվի, «ռազբորկայի» մեջ:
Չեն խուսափելու անգամ ուժի դիմելուց եւ բռունցքներին են ազատություն տալու, որովհետեւ նման մարտավարություն է ընտրել առաջնորդը: Երեկ եւս կարող էր բանը հասնել ծեծկռտուքի, սակայն ՔՊ-ի հաշվարկը չաշխատեց, եւ «ուժեղները» միասնաբար լքեցին դահլիճը։
Նպատակն այն է, որ նման աղմկոտ միջադեպերով վարկաբեկեն ընդդիմությանը։ Որովհետեւ հանրությունը շատ ավելի մեղադրում է ընդդիմադիրներին, քան վաղուց վարկաբեկված իշխանականներին:


Բաց մի թողեք
Ֆիրդուսից մինչև… կանեփի դաշտեր. Մեկ մարդ՝ տարբեր անուններով․ ով է Էդուարդ Մելիքյանը
Երկու անշարժ գույք, LAND ROVER, 12.8 միլիոն դրամ եկամուտ, 158.5 միլիոնի վարկեր․ ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշի ղեկավարը․ Լուսանկար
Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով