23/11/2026

EU – Armenia

․․․ արվեստին անմնացորդ նվիրումով․ Սուրեն Սաֆարյան

Ավարտվեց Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնում իմ ութամյա գործունեությունը՝ ութ տարի, որոնք դարձան իմ կյանքի կարևոր ու անմոռանալի մի ժամանակաշրջան։ Տարիներ, որոնք լի էին պատասխանատվությամբ, դժվարություններով, ձեռքբերումներով և կարևոր նախաձեռնություններով։

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է եղել ծառայել հայ կերպարվեստին, լինել արվեստագետի կողքին, աջակցել նրանց և իմ ներդրումն ունենալ մեր ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում։

Սրտանց շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են իմ կողքին, վստահել, աջակցել և կիսել թե՛ հաջողությունը, թե՛ դժվարությունը։

Ավարտվում է պաշտոնավարմանս շրջանը, բայց Հայաստանի նկարիչների միության և հայ արվեստի հանդեպ իմ սերն ու նվիրումը մնում են անփոփոխ:

Այս ութ տարիներն ինձ համար պարզապես պաշտոնավարման տարիներ չէին, այլ մի մեծ ճանապարհ՝ լի մարդկանցով, ապրումներով, հիշողություններով և արվեստին անմնացորդ նվիրումով։

Սուրեն Սաֆարյան