Ավարտվեց Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնում իմ ութամյա գործունեությունը՝ ութ տարի, որոնք դարձան իմ կյանքի կարևոր ու անմոռանալի մի ժամանակաշրջան։ Տարիներ, որոնք լի էին պատասխանատվությամբ, դժվարություններով, ձեռքբերումներով և կարևոր նախաձեռնություններով։
Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է եղել ծառայել հայ կերպարվեստին, լինել արվեստագետի կողքին, աջակցել նրանց և իմ ներդրումն ունենալ մեր ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում։
Սրտանց շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են իմ կողքին, վստահել, աջակցել և կիսել թե՛ հաջողությունը, թե՛ դժվարությունը։
Ավարտվում է պաշտոնավարմանս շրջանը, բայց Հայաստանի նկարիչների միության և հայ արվեստի հանդեպ իմ սերն ու նվիրումը մնում են անփոփոխ:
Այս ութ տարիներն ինձ համար պարզապես պաշտոնավարման տարիներ չէին, այլ մի մեծ ճանապարհ՝ լի մարդկանցով, ապրումներով, հիշողություններով և արվեստին անմնացորդ նվիրումով։
Սուրեն Սաֆարյան


Բաց մի թողեք
Թարիվերդիևի երգեհոնային աշխարհը՝ ճապոնական երաժշտական զգացողությամբ ու Բախի խորալները․ Լուսանկարներ
Պրեմիերա. Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել. Տեսանյութ
Նկարիչների միությունում թեժ է․ նախագահ ընտրեցին. Լուսանկար