30/11/2026

EU – Armenia

Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորները անվանական հայտարարում են ․․․

Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։

Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։

ԵՐԲ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ։

Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդգծում է՝ ««Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումն առավել քան հստակ է․

«Լինի «Կնքահայրը» ֆիլմի ցիտատներով ձևակերպված այդ առաջարկը, թե հրաժարականի խոստումներով ձևակերպված լինի՝ մենք տեսել ենք, որ այդ նախագիծը բաղկացած է արտաքին պարտադրանքից։ Այսինքն՝ արտաքին պարտադրանքի պրոդուկտ է այն փաստաթուղթը, որը իրենք հրապարակել են։

Իսկ եթե մեկ այլ պետություն կարողանում է միջամտել քո ներքին գործերին, այն էլ՝ ինչ աստիճանի․ Սահմանադրության՝ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի մակարդակի է հասցնում, մենք մեր ինքնիշխանությանը այնպիսի վնաս ենք հասցնելու, այն աստիճան վնաս ենք տալու, որ դրա վերականգնման մասին նույնիսկ տագնապալի իրավիճակներ կարելի է վերլուծել։ Դրա համար մեր «ՈՉ»-ը շատ հստակ է։ Եվ բնական է»։

Ես չեմ ընտրվել պատգամավոր Ադրբեջանի շահերը սպասարկելու համար, հետևաբար չեմ կարող կողմ լինել ալիևյան Սահմանադրության ընդունմանը։

Ես ընտրվել եմ պատգամավոր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ծառայելու համար։

Գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը

Արժանապատի՜վ հայրենակիցներ, Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին։

Հստակ և ուղիղ հայտարարում եմ՝ որպես ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ինձ տրված մանդատով Ազգային ժողովում ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին:

Դրանով պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու ինքնությունը։

Գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը

Ես բազմիցս եմ ասել` Ազգային ժողովը դիտարկել ու դիտարկում եմ որպես իմ պայքարի ևս մեկ փուլ: Սա իմ անձնական պայքարն է, որը չի սահմանափակվում ժամանակով:

Եվ, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և արժեքներին, հավատամքին և արժեհամակարգին, հայտարարում եմ, որ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈւՄ և ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈւՄ կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին:

Սիրելի հայրենակիցներ, ձեր յուրաքանչյուրիդ ձայնի համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւ ԵՄ:
Մռավա սարեն նման պինդ ենք:

Գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը

Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ պաշտոնապես հայտարարում եմ. ԵՍ՝ ՀԱՅԿ ԼԵՎՈՆԻ ՖԱՐՄԱՆՅԱՆՍ, ՉԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ «ԱԼԻԵՎՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ։

Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և «Ուժեղ Հայաստանին» քվե տված քաղաքացիների առջև ստանձնած առաքելությանը։

Հայրենիքը, ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը սակարկության առարկա չեն։

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԻՆ ՉՈՒՆԻ՛։

Գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը

Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ստանձնելով ինձ և իմ խմբակցությանը վստահված ձայների համար քաղաքական պատասխանատվությունը, հրապարակավ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։

Հայտնում է Հարություն Հարությունյանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը գրել է․

Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ստանձնելով ինձ և իմ խմբակցությանը վստահված ձայների համար քաղաքական պատասխանատվությունը, հրապարակավ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը հայտարարել է՝ դեմ է քվեարկելու Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․

Սիրելիներս, ուղիղ 15 տարի կլինի, ինչ ես հանրային գործունեություն եմ ծավալում, ավելի քան 15 տարվա մեջ չի փոխվել ֆեյսբուքյան էջս, հեռախոսահամարներս, սկզբունքներս, խոսույթս, որդեգրածս արժեքները, մարդկային նկարագիրս։

Հիմա գիտեմ , ունեմ առաքելություն, դժվար առաքելություն ու պիտի պատվով կրեմ այն, ինչպես կասեր դասականը` ես իմ մահը վաղուց եմ տեսել, վախենալու ոչինչ չունեմ, երբեք խոստմանս , հարազատներիս ու երկրին չեմ դավաճանել։ Ես և թիմս վստահ գնում ենք առաջ, առանց վարանելու, առանց վախենալու, առանց դժգոհելու, մեր կողքին կանգնել եք դուք` ձեր քվեով , մեր կողքին էլի կկանգնեք դուք ,երբ տեսնեք ձեր կարիքն ունենք։ Ապրածս 45 տարիները մեկ բան են ապացուցել` երբեք հուսախաբ չանել քեզ հավատացողին, երբեք…

Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին։

Սիրով և հարգանքով ձեզ երբեք չդավաճանած , հուսախաբ չարած համարյա չորս ամսվա ԱԺ պատգամավոր, ձեզ շատ սիրող Հարութ։

Նորություն չէ, բայց ևս մեկ անգամ հստակ ընդգծում եմ՝ մենք դեմ ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, և ես որևէ պարագայում չեմ քվեարկելու դրա օգտին, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը՝ շարունակելով․

«Անկեղծ ասած՝ ուզում եմ ծափահարել Փաշինյանին և ասել՝ այո՛, դուք ձեր մակարդակում գերազանցում եք բոլորին։

Մանիպուլյացիոն հնարքներով, իրականությունը խեղաթյուրելու, կեղծ պնդումներով հանրությանը մոլորեցնելու գործում ձեզ հետ մրցելն իսկապես անհնար է։ Եվ ես նույնիսկ չեմ էլ փորձի այդ հարթություն անցնել, որովհետև դա պարզապես պատվաբեր չէ։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ նման անհեթեթ հայտարարություն անելով՝ հանրային քննարկման օրակարգ է նետում մի պնդում, որը որևէ հիմք չունի։ Ավելին՝ դա բացահայտ կեղծիք է:

Ես, ինչպես իմ բազմաթիվ ընդդիմադիր գործընկերներ, ՎՍՏԱՀ հայտարարում եմ, որ ԵՐԲԵՔ կողմ չեմ քվեարկելու իշխանության առաջարկած Սահմանադրության փոփոխությանը և մաս չեմ կազմելու թշնամական օրակարգով երկրի հիմքերը խարխլելու այս գործընթացին»:

Կան արժեքներ, որոնց շուրջ բանակցություններ չեն լինում, սկզբունքներ, որոնցից չեն հրաժարվում, և կարմիր գծեր, որոնք չեն հատվում՝ անկախ քաղաքական իրավիճակից, ճնշումներից, գայթակղություններից կամ որևէ շահից, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

«Ինձ ճանաչողները գիտեն՝ իմ խոսքը չի փոխվում՝ կախված իրավիճակից։ Այն նույնն է լինելու թե՛ այսօր, թե՛ վաղը։

Սիրելի’ ժողովուրդ, հավատարիմ եմ մնալու ինձ տրված ձեր քվեին՝ ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին:

Աստված պահապան Հայրենիքիս և Հայ ժողովրդիս»,– նշել է պատգամավորը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը հայտարարել է՝ չի քվեարկելու Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հավատարիմ եմ մնալու այն սկզբունքներին ու արժեքներին, որոնցով առաջնորդվում է մեր ուժը, և այն վստահությանն ու քվեին, որ տվել եք «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Հստակ հայտարարում եմ՝ որպես Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ երբեք ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։

Իմ մանդատն օգտագործելու եմ Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու մեր ինքնությունը պաշտպանելու համար։

Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարել է՝ դեմ է քվեարկելու Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվում ընդդիմության դիրքորոշումը, ես ևս ուզում եմ հստակ արձանագրել իմը․ Ազգային ժողովում դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը:

Ես ԱԺ եկել եմ հստակ դիրքորոշմամբ՝ լիովին գիտակցելով այն հսկայական պատասխանատվությունը, որը ստանձնել եմ ձեր առաջ։

Ես ծառայում եմ ձեզ՝ հայ ժողովրդին։ Իսկ դուք ձեր դիրքորոշումն արդեն հայտնել եք ընտրությունների ժամանակ՝ այս իշխանությանը 2/3 չտալով։

հ. գ. իշխանականներին էլ՝ մի փոքրիկ խորհուրդ՝ հենց ձեր առաջնորդի բառերով․ «Ինչ էլ լինի, դուք ձեզ պարտված չհամարեք»…»։

Սիրելի՛ հայրենակիցներ, Իմ դիրքորոշումը հստակ է․ ես դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը։

Ձեր վստահությունն արդարացնելը և հայրենիքին հավատարիմ մնալը իմ պարտքն է։

Ո՛չ ճնշումները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ շանտաժը չեն կարող ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից։

Կան արժեքներ, որոնց շուրջ սակարկություն չի կարող լինել։ Հայաստանն ու նրա ապագան այդ արժեքներից բարձրագույնն են։

Գրել է Իրինա Յոլյանը

Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու այսպես կոչված «նոր Սահմանադրության» նախագիծը հանրաքվեի դնելու օգտին։

Ես չեմ պատրաստվում աջակցել մի գործընթացի, որը, իմ գնահատմամբ, վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային արժանապատվության և պետականության հիմնարար սկզբունքները։

Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին ճնշումների, քաղաքական պայմանավորվածությունների կամ օտարերկրյա ղեկավարների պահանջների կատարման գործիք:

Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն։

Հայտնում է Գառնիկ Դավթյանը

Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, համոզմունքներին և ինձ տրված մանդատին՝ ուզում եմ հստակ հայտարարել, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։

Վստահ եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ պատգամավոր ևս կողմ չի քվեարկի։
Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա։

Ենգոյանները միշտ հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին, արժեհամակարգին ու համոզմունքներին։ Եվ այդ սկզբունքներն ինձ համար երբեք չեն եղել իրավիճակային կամ պայմանական։

Սա պարզապես քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Սա արժանապատվության, սկզբունքայնության և բարոյականության հարց է։

Գրել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը:

Ալիևի հրահանգը հայ ժողովրդի վզին փաթաթել փորձող Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ:

Իմ խոսքն ուղղված է այն հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք իրենց քվեն տվել են Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստանին», որ մեր երկիրն ազատենք պատերազմի ու պարտության սիմվոլ ՔՊ-ից:

Մեզ հավատացած այն հարյուր հազարավորներին եմ ուզում վստահեցնել ինձ հասած այդ մեկ մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին:

Այդ մանդատն ինձ տրվել է մեր արժեքները պահպանելու, ալիևյան սահմանադրությունը մերժելու համար,ու այդ նպատակից շեղում չի լինելու:

Հավատարիմ այդ պատասխանատվությանը` ասում եմ ` ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ:

Ո’Չ ալիևյան սահմանադրությանը

ԱՅՈ’ անկախ Հայաստանին

Գրել է Հայկ Սուքիասյանը

Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով Ձեր տված մանդատին՝ հայտարարում եմ, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։

Ավելին՝ համոզված եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ պատգամավոր ևս կողմ չի քվեարկելու։

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա։

Հ.Գ. Սա արժեհամակարգի և բարոյականության հարց է։

Դավիթ Ղազինյան

Եթե նույնիսկ ինձ էլ կալանավորելու, ազատազրկելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես, որպես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, դեմ եմ քվեարկելու Ալիևի սահմանադրությանը։

Թանկագին հայրենակիցներ, մենք չենք կարող թույլ տալ, որ Ալիևը որոշի Հայաստանի ճակատագիրը։ Հունիսի 7-ին դուք արդեն իսկ պատ եք դրել ալիևյան սահմանադրության առջև, հիմա միասնաբար պետք է պաշտպանենք այդ որոշումը։
Սիրելի ժողովուրդ, ես հավատում եմ քո իմաստությանը, կամքին ու նվիրումին։

Այս մասին գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը