Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանը ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան:
Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն տեղափոխվել է դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է, իսկ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս գտնվում էր հիվանդանոցում։
Նրան ձերբակալելու նոր որոշում էր կայացվել։

Բաց մի թողեք
Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ
Խափանման ինչ միջոց է կիրառվել
Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը