Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ հարուցված վարույթներով անցնում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի դուստրը՝ Orange Fitness-ի գործադիր տնօրեն Կարինե Փամբուկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. Օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն Երեւանի դատարան է ներկայացրել Կ․ Փամբուկյանին կալանավորելու միջնորդություն, որը մակագրվել է հայտնի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը չի բավարարել միջնորդությունը։ Փամբուկյանի ղեկավարած Orange Fitness-ում նախօրեին ՔԿ-ն քննչական գործողություններ էր իրականացրել եւ կապարակնքել տարածքը՝ Քոչարյաններին առնչվող քրեական վարույթի շրջանակում։


Բաց մի թողեք
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…
Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ
Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել