27/08/2026

EU – Armenia

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը կսափրվի, եթե թիմն այսօր հաջողության հասնի․ Լուսանկար

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը․

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կընդունի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։

Առաջին խաղը մրցակցի հարկի տակ ավարտվել էր 1-1 հաշվով։ «Արարատ-Արմենիան» ռեալ շանս ունի դառնալու հայկական առաջին ակումբը, որը կարողացել է ապահովել իր տեղը Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նախախաղային մամուլի ասուլիսի ժամակ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ հաղթանակի դեպքում պատրաստվում է սափրվել։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը կսափրվի, եթե թիմն այսօր հաջողության հասնի