27/08/2026

EU – Armenia

ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում. Նիկոլ Փաշինյան

«ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կապված ԵՄ անդամակցությանը, ռուսական կողմից կոշտ և վերջնագրերի տեսքով հայտարարություններին և տպավորությանը, որ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներում Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են բարդում լուծման հարցը:

«Պետդումայի հետ կապված հայտարարությանը մեր Ազգային ժողովից արձագանք հնչել է, ավելացնելու բան չունեմ, ՀԱՊԿ-ի հետ կապված էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փաստերն է արձանագրել, ես էլի արձագանքելու բան չունեմ:

Իսկ այն դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են գցում, ասեմ, որ մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք գցում, մենք թափանցիկ, հրապարակային, ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ընդգծել է նա:

«Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանն ու Ռուսաստանը գցում են իրար վրա։

«Մենք թափանցիկ, հրապարակային ու ազնիվ ձևով արտահայտում ենք մեր դիրքորոշումները, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ հարգանք է ակնկալում Ռուսաստանից հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ։

«Քոչարյանասերժական մաֆիան ունեցել ու դեռևս ունի իր շոշափուկները ՀՀ դատաիրավական համակարգում»: «Մենք պետք է ասենք՝ դե, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը վերին արտի ցորենն են, կարող են թալանել Հայաստանն ու սերնդեսերունդ ժառանգե՞ն թալանը։ Ոչ մեկ հարց չի տալիս՝ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղի՞ց, ո՞ւմ են ձեռ առնում»,- նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ։ «Նրանք պետք է ապրեն թոշակով»,- ընդգծել է Փաշինյանը։