Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 27-ին անհայտ անձինք սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել կառույցի դիմաց:
Գերատեսչությունը կոչ է արել ռուսական կողմին հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերը կանխելու համար։
«Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել երկկողմ հարաբերություններում: Միջադեպը կարող է լինել վերջին շրջանում ռուսական մի շարք լրատվամիջոցների հակաադրբեջանական արշավի մի մասը»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Բաքուն հորդորել է Մոսկվային կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը:

Բաց մի թողեք
Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում․ Զելենսկի
Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ
Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»