28/08/2026

EU – Armenia

«Սամվել Կարապետյանից շնորհակալություն հայտնի»

Երեկ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմական արդյունք գրանցեց հայկական ֆուտբոլում։

Նրանք դարձան հայկական առաջին ակումբը, որը աշխարհի ակումբային մակարդակով երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի, հիմնական փուլի ուղեգիր նվաճեց։ Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ դիմակայությունն ավարտվեց հայկական ակումբի առավելությամբ, ընդհանուր՝ 2-1 հաշվով։

Կարևոր այս հաղթանակին անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքի պաշտոնական իր էջով տարածել է Մելիքբեկյանի շնորհավորական ուղերձը, ինչը, սակայն, այդքան էլ միանշանակ չի ընդունվել երկպագուների շրջանում։ Մեկնաբանությունների հատվածում բացասական արձագանքները գերակշռող են։ Շատերը նշում են, որ ֆեդերացիան այս հաղթանակի հետ որևէ կապ չունի։

«Դու վնաս մի տուր, շնորհավորանքդ քեզ պահի»,- նշել է երկրպագուներից մեկը։

«Սամվել Կարապետյանից շնորհակալություն հայտնի»,- արձագանքել է մյուսը։

«Դու ինչ կապ ունես»,- գրել է մեկ այլ երկրպագու։

***

Երեկ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմական արդյունք գրանցեց հայկական ֆուտբոլում։ Նրանք դարձան հայկական առաջին ակումբը, որը աշխարհի ակումբային մակարդակով երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի, հիմնական փուլի ուղեգիր նվաճեց։

Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ դիմակայությունն ավարտվեց հայկական ակումբի առավելությամբ, ընդհանուր՝ 2-1 հաշվով։ Երևանյան խաղից առաջ, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան, խոսելով լրագրողների հետ, նշել էր, որ եթե հայկական ակումբին ի վերջո հաջողվի հասնել պատմական այս նվաճմանը, ինքը պատրաստ է սափրվել։ Տուլիպան կատարել է խոստումը, նա արդեն սափրած է։

«Արարատ-Արմենիայի» մարզիչը սափրվել է՝ կատարվելով խոստումը