Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թ. օգոստոսի 26-ին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը և որոշել է Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանից։
Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի հրապարակած պարզաբանման՝ բնակարանը 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, և դատարանը հենց սեփականատիրոջ հայցն է բավարարել։
Իսկ նախնական տեղեկությունը՝ որ Եկեղեցին դատարան էր դիմել Թադե քահանային և նրա կնոջը բնակարանից վտարելու պահանջով, հրապարակվել էր դեռ փետրվարին։


Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա
Դատախազությունը պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը