29/08/2026

EU – Armenia

Մոսկվան Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսների մասին համարում է սադրիչ

Մոսկվան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսների մասին համարում է սադրիչ՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին բազմիցս հերքված ենթադրությունների ֆոնին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ուշադրություն է հրավիրել Սիմոնյանի այն հայտարարությունների վրա, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուս քաղաքացիների նոր ալիք, որոնք «ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկելուց»։

Մարիա Զախարովայի խոսքով՝ նման հայտարարությունները, ըստ էության, խրախուսում են ռուս քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ։

Մոսկվան սադրիչ է համարում ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե ՀՀ-ն պատրաստ է ընդունել ՌԴ քաղաքացիների նոր հոսքեր, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում։

Նա ընդգծել է, որ դա արվում է ՌԴ-ում հնարավոր զորահավաքի մասին շահարկումների ֆոնին, որոնք բազմիցս հերքվել են ՌԴ պաշտոնատար անձանց կողմից։

«Սիմոնյանի արտահայտությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Սիմոնյանի հարցազրույցը բացահայտորեն թշնամական էր Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ նա պարբերաբար հանդես էր գալիս ոչ միանշանակ արտահայտություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերությունների թեմայով։

«Ցավով ենք նշում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տիրաժավորման միտումը շարունակվում է»,- նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ 2026թ․ փետրվարին Ալեն Սիմոնյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ խոսել էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովան նշել է, որ Սիմոնյանի մեկնաբանությունները գնահատվում են որպես ՀՀ իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ վկայություն։