Google-ը 403 միլիոն եվրոյով (463 միլիոն դոլար) տուգանվել է Եվրամիության տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար։ Տուգանքը սահմանվել է օգտատերերի տվյալները ոչ պատշաճ կերպով մշակելու համար։
Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ Google-ը «Web & App Activity» և «Location History» գործառույթներում տեղադրության տվյալները չի մշակել օրինական և արդար կերպով։ Կարգավորողները նաև նշել են, որ Android-ի «Location Accuracy» գործառույթում անձնական տվյալների մշակման ժամանակ ընկերությունը չի ապահովել օրինականության, արդարության և թափանցիկության պահանջները։
Հետաքննությունն ուսումնասիրել է Google-ի կողմից ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի կիրառումը 2018 թվականից մինչև 2020 թվականի փետրվարը։ Google-ը նշել է, որ խոսքը նախկինում գործող քաղաքականությունների մասին է, որոնք հետագայում թարմացվել են։ Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ Google-ի նկատմամբ ևս երեք գաղտնիության հետաքննություն շարունակվում է։

Բաց մի թողեք
Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով
Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե․ Լուսանկար
Հայաստան, իմ չքնաղ. կատարում են Խարբերդի մասնագիտացված խնամքի տան բնակիչները. Տեսանյութ, Լուսանկար