22/09/2026

EU – Armenia

Գնում ենք հաղթելու. Մարիաննա Ղահրամանյան

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է մասնակցել սեփական թեկնածուով։

Կուսակցության ընտրական ծրագրերի մասին խոսելիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ Ստեփանավանում կուսակցությունը թեկնածու է առաջադրել և պատրաստվում է պայքարել հաղթանակի համար։

Ղահրամանյանի խոսքով՝ Ստեփանավանում ընտրապայքարը թեժ է լինելու, իսկ կուսակցության դիրքորոշումը հստակ է։

«Մեր դիրքորոշումը շատ ակնհայտ է, մենք գնում ենք այնտեղ հաղթելու համար»,- հայտարարել է պատգամավորը։

Միաժամանակ Ղահրամանյանն անդրադարձել է ընտրական գործընթացների ընթացքում կիրառվող տարբեր մեթոդներին։ Նա հանրության ուշադրությունը հրավիրել է այն դեպքերի վրա, երբ, իր խոսքով, ՔՊ-ի ներկայացուցիչներն ու իշխանությանը մոտ կանգնած անձինք ընտրողների նկատմամբ տարբեր «խրախուսման» միջոցների են դիմել։