23/09/2026

EU – Armenia

«Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի Ռուսաստանի հաղթանակով». Ռուբիո

Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի Ռուսաստանի հաղթանակով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այս պատերազմը վնասակար է երկու կողմերի համար էլ։ Ակնհայտ է, որ այն վնասում է Ուկրաինային և կործանարար է Ռուսաստանի համար։ Նկատի ունեմ, որ նրանք հաջողության չեն հասնում այս պատերազմում: Պարզապես չեն հասնում։ Ուստի դրա դադարեցումը լիովին տրամաբանական է։ Բայց, ցավոք, արտաքին քաղաքականության մեջ և նման հարցերում այն, ինչ իմաստ ունի, ոչ միշտ է տեղի է ունենում: Այն չի ավարտվի մեկ կողմի ջախջախիչ ռազմական հաղթանակով մյուսի նկատմամբ։ Այն կավարտվի բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններով»,- ասել է Ռուբիոն WABC ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ մարդիկ կզոհվեն, և այնքան քիչ ավերածություններ կլինեն»։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ հաշտության մասին վերաբերյալ համաձայնություն «այս պահին չկա»։