23/09/2026

EU – Armenia

Ոչ թե ժողովրդի պահանջով, այլ արտաքին օրակարգի սպասարկման համար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, իր գնահատմամբ, պայմանավորված չէ իրավական կամ արդարադատության գործընթացներով։

Նրա խոսքով՝ Քոչարյանն արդեն մեկ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, ինչը, Վարդանյանի պնդմամբ, նրա նկատմամբ կիրառված արդեն չորրորդ ապօրինի կալանքն է։

Պատգամավորը նշել է, որ ստեղծված իրավիճակը, իր գնահատմամբ, կապված է ոչ թե Հայաստանի քաղաքացիների պահանջի կամ դատական համակարգի որոշման, այլ արտաքին օրակարգերի սպասարկման հետ։ Վարդանյանը կալանքը բնութագրել է որպես քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ պնդելով, որ դրա հիմքում իրավական գործընթացից դուրս այլ նպատակներ են դրված։

«Այս կալանքն իրականանում է ոչ Հայաստանի ժողովրդի պահանջով, ոչ դատական իշխանության պահանջով, այլ՝ արտաքին օրակարգի սպասարկման համար»,- ասել է նա։