Արցախցիների առկա խնդիրների վերաբերյալ ձևակերպված հարցերը ներկայացվել են Ազգային ժողով։ Այդ մասին տեսաուղերձում հայտնել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթերը խորհրդարան են ներկայացվել սեպտեմբերի 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այժմ արցախցիները սպասում են խորհրդարանական երեք խմբակցությունների արձագանքին և հարցերի քննարկման նպատակով լսումների կազմակերպմանը։
Իսրայելյանը նշել է, որ իրենց ներկայացրած օրակարգը շարունակում է մնալ անփոփոխ, և առաջիկայում ևս պատրաստվում են հետևողականորեն առաջ տանել բարձրացված խնդիրները։
«Եկել է ժամանակը, որ մեր հարցերի լուծումները ստանանք»,- ասել է նա:


Բաց մի թողեք
ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը
Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան
Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով