«Գազի գինը ոչ միայն դոլարային է, այլև քաղաքական, և Հայաստանն այլևս մեկ խողովակից կախված չի լինելու, դիվերսիֆիկացիան տնտեսության բոլոր ճյուղերում է լինելու»։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ։
Նա նշել է, որ գնի, գազի մատակարարման պայմանագրի փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։
«Ես նման տեղեկություն չունեմ, բայց մենք ասել ենք, որ մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք հարևան 4 երկիր ունենք, և եթե 5-րդ երկիրն էլ մեզ տրանզիտով գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը կքննարկենք»,- նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը քննարկումներ ունի տարբեր երկրների հետ դիվերսիֆիկացիայի հարցերի շուրջ, հնարավորության դեպքում պատրաստ է և՛ Ադրբեջանից, և՛ Իրանից գազ գնել։
«Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու, համ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք վերջնական հաստատելու Ադրբեջանի հետ, խաղաղություն և տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, դեմարկացիան, դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում․․․»,- հայտարարել է ԱԽ քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությանը։

Բաց մի թողեք
ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային բարեփոխումների համար մոտ 3 միլիարդ եվրոյի հատկացումը
Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով