Արքայադուստր Դիանայի եղբայրը՝ կոմս Չարլզ Սպենսերը իր հրատարակած նոր մեմուարներում գրել է, որ արքայադուստրը լրջորեն մտածել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար, որպեսզի այնտեղ դառնա առաջին տիկին։
«Կարապի երգը․ Իմ քույր Դիանան» գրքում՝ կոմս Չարլզ Սպենսերը գրել է, որ արքայազն Չարլզի հետ բաժանումից հետո՝ արքայադստերը ակտիվորեն սիրահատել է ամերիկացի մի քաղաքական գործիչ։
Վերջինս մտադրություն է ունեցել նախագահական ընտրություններին առաջադրվելու եւ վստահ է եղել, որ աշխարհի ամենից հայտնի կնոջ հետ իր ամուսնությունը անխոս կապահովի իրեն ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Արքայադուստր Դինանան սակայն առանձնակի տրամադրվածություն չի ունեցել Սպիտակ տանը հայտնվելու, թեեւ համաշխարհային փառքը վերադարձնելու հնարավորությունը նրա համար բավականին գայթակղիչ է եղել։
Նա երկար ժամանակ առաջարկը ծանրութեթեւ է արել, սակայն մերժել է վերջում՝ համարելով, որ նման ամուսնությունը չափազանց պրագմատիկ կլիներ։


Բաց մի թողեք
Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից
«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել» … տասն ամիս անց. Լուսանկարներ
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. Լուսանկար