Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով ու հաջողությամբ, բայց այստեղ կա մի սկզբունքային հանգամանք․ որպեսզի լինի ֆուտբոլի զարգացում, այդ երեւույթի համապարփակ մասնագիտական, այլ ոչ թե հանրային պոպուլյարության իմաստով, պետք է լինի հավաքականի խաղերի շուրջ պաթոսից զերծ քննարկումների միջավայր։
Օրինակ, եթե Հայաստանի հավաքականը նվաճի որեւէ Եվրոյի կամ Մունդիալի ուղեգիր, իհարկե անհնար կլինի, նույնիսկ անբնական կլինի առանց պաթոսի։ Կամ, եթե օրինակ հավաքականը հաղթի որեւէ գրանդ հավաքականի, դարձյալ՝ պաթոսը կբխի բնականից։
Բայց, երբ պաթոսը՝ այն էլ ընդհուպ հավաքականի մարզչի մակարդակով, հորդում է Լատվիային հաղթելուց հետո, դա ոչ միայն բնական չէ, այլ նույնիսկ՝ վտանգավոր։ Պետք է իհարկե հարգել ցանկացած մրցակցի, բայց Լատվիայի հավաքականը այն մրցակիցն է, որին Հայաստանի հավաքականը ուղղակի պարտավոր է հաղթել՝ այն էլ սեփական հարկի տակ, եթե առհասարակ խոսում ենք Հայաստանում ֆուտբոլի որեւէ զարգացման հավակնության մասին։
Իսկ, որպեսզի լինի այդ զարգացումը, պետք է ֆուտբոլային ինդուստրիայի անբաժան մաս լինի մասնագիտական, պաթոսազերծ քննարկումը։ Հասկանալի է, որ խոսքս լոկ մեկ քննարկման մասին չէ, այլ այդպիսի «ինստիտուտի» ձեւավորման։ Ընդ որում, բնականաբար դա չի վերաբերում երկրպագուներին։ Երկրպագուն պետք է ուրախանա ամենաչնչին բանից էլ։
Բայց, երբ նույնիսկ գլխավոր մարզչի մակարդակով է պաթոս՝ ընդամենը Լատվիային հաղթելուց հետո, այն էլ մի պարագայում, երբ մի քանի տարի առաջ Հայաստանի հավաքականն առհասարակ Ազգերի լիգայի խումբ է հաղթել, սա բավականին տարակուսելի է։
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Սեուտայի ճգնաժամը վերստին բորբոքում է ԵՄ-ում ապաստան ստանալու իրավունքի կասեցման շուրջ բանավեճը
Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. Տեսանյութ
Սյունիքի երկարաժամկետ ամրությունը կախված է հայկական պետության կարողությունից