28/09/2026

EU – Armenia

Նեթանյահուն դատի է տալու Էրդողանին․ միջազգային սկանդալ. Լուսանկար

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայց է ներկայացնելու Միջազգային քրեական դատարան։

Մեղադրանքների հիմնական մասը վերաբերելու է Թուրքիայի իշխանությունների՝ քրդերի նկատմամբ իրականացրած գործողություններին, հայտնում է իսրայելական հեռուստատեսությունը։

Բացի այդ, նախատեսվում է անդրադառնալ նաև Թուրքիայի կառավարության կողմից ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման հարցին։

Հիշեցնենք, օրերս Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սուր քննադատության էր ենթարկել Էրդողանին՝ նրան անվանելով բռնակալ, ով սպանում է քրդերին, ժխտում Հայոց ցեղասպանությունը, հալածում երկրի ընդդիմությանը և այլն։

Նեթանյահուն դատի է տալու Էրդողանին․ միջազգային սկանդալ