Hraparak.am-ը նկատել է, որ սոցիալական ցանցերում հայտնվել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասնավոր ընտանեկան լուսանկարները։ Լուսանկարների համադրումն ու վերլուծությունը բարձրացնում են մի շարք կարևոր հարցեր։
Օգտատերերը պնդում են, որ սոցցանցերում հայտնված լուսանկարներում պատկերված անձը և ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը նույն մարդն են։ Եթե հաստատվում է, որ տարածվող լուսանկարներում հենց ինքն է, ապա ակնհայտ է դառնում, որ նա շարքային ժամկետային զինծառայող չէ։

Ուշագրավ է նաև, որ ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում նրա տարիքը կամ ժամկետային լինելու փաստը: Մինչդեռ, լուսանկարների համաձայն՝ նա ունի զինվորական կոչում և մասնակցել է 2020թ. 44-օրյա պատերազմին, մասնավորապես՝ Օմարի (Օհի) ուղղությամբ մարտական գործողություններին:
Այս փաստերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ նրա հայտնվելը Հայաստանի տարածքում պատահականություն կամ մոլորվելու հետևանք չէ, այլ ունի միտումնավոր բնույթ: Փաստացի, ՀՀ կողմի պաշտոնական լռության կամ կցկտուր տեղեկատվության ֆոնին, բաց աղբյուրների և լուսանկարների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք փորձառու և պատերազմի մասնակից պայմանագրային սպայական կազմի ներկայացուցչի հետ:


Բաց մի թողեք
Պայթեցվեց խաղաղության միֆը
Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»
Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ