05/10/2026

EU – Armenia

Մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, մեքենայից կրակոցներ են արձակվել պարեկների ուղղությամբ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը «Հյունդայի» մակնիշի մեքենա վարելիս չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին։

Այնուհետև մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային ծառայության 2 աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վնասվածքները համեմատաբար թեթև են եղել։ Ոստիկաններից մեկի մատներն են վնասվել, իսկ մյուսի մոտ «ռեկաշերտ է» եղել։ Նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձինք և նշված «Հյունդայի» մեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։