Պաշտպանական համակարգում փոխանակ բանակի մարտունակությունը բարձրացնեն եւ պարզեն, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է մեր պաշտպանական դիրքերի կողքով աննկատ անցնել ու 16 կիլոմետր խորանալ մեր երկրի տարածքում, որոշել են ՊՆ աշխատակազմում եւ բանակային կորպուսներում աշխատող կանանց նկատմամբ խստություններ իրականացնել։
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ պատմեցին, որ Պաշտպանության նախարարությունից բոլոր ստորաբաժանումները գրություն են ստացել, որտեղ հրահանգված է զինվորական կանանց չշպարվել: Կին զինծառայողներին զայրացրել է այն հանգամանքը, որ գրության մեջ նշվել է` թարթիչներ չկպցնել, չշպարվել և չօգտագործել կարմիր շրթներկ:
Թե այս հրահանգները որ պաշտպանական դոկտրինի մաս են կազմում եւ ում մտքի արգասիքն են, մեզ չհաջողվեց պարզել։

Բաց մի թողեք
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում
Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել
35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. Լուսանկար