14/10/2026

EU – Armenia

Ով կարող է փոխարինել Զելենսկուն․ թեկնածուների անուններ են շրջանառվում

Ամերիկյան Newsweek պարբերականը չորս հնարավոր թեկնածուի է մատնանշել, ովքեր կարող են փոխարինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

Նշենք, որ Զելենսկուն այլ անձով՝ որպես Ուկրաինայի նախագահ փոխարինելու հարցը դարձյալ ակտուալացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որ ուկրաինական ղեկավարությունը փոխվի։

Եվ այսպես, Newsweek-ի վարկածի համաձայն, առաջնահերթ կերպով Զելենսկուն կարող է փոխարինել Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար, ներկայում Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։

Ապա հաջորդում են ուկրաինական հետախուզության գլխավոր վարչության նախկին ղեկավար Կիրիլ Բուդանովը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովն ու, իհարկե, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։

Ընդ որում, Զալուժնին Զելենսկու համար հիմնական մրցակից է համարվում։ Համաձայն սոցհարցումների, Զալուժնու վարկանիշը 64 տոկոս է, Զելենսկունը՝ 53։ Բուդանովի վարկանիշը 53 տոկոս է, Ֆեդորովինը՝ 38։ Պետրո Պորոշենկոն, որն Ուկրաինան ղեկավարել է 2014-19 թվականներին, ամերիկյան պարբերականի հոդվածում նշվում է որպես հիմնական ընդդիմադիր խորհրդարանական ուժի ղեկավար։

The Wall Street Journal պարբերականը գրում է՝ ակնհայտ է, որ Թրամփի եւ Զելենսկու հարաբերությունները վատացել են, իսկ Financial Times-ն էլ հայտնում է, որ Թրամփը նույնիսկ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական մատակարարումները։