Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48 անձ, ընդհանուր 5 միլիոն 760 հազար դրամի չափով, այսինքն՝ յուրաքանչյուր պարգեւատրվածի միջին խրախուսանքը 120 հազար դրամ է։ «Ստորաբաժանումների ղեկավարների կողմից պարգեւատրման են առաջադրվել այն ծառայողները, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքային պարտականությունների բարեխիղճ եւ արդյունավետ կատարմամբ»։
Պարգեւատրման ենթակա անձանց ընտրելիս հաշվի են առնվել նրանց «աշխատանքային արդյունքները, մասնագիտական պատասխանատվությունն ու ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը»։ Բացի դրամական խրախուսումից՝ եւս 158 ծառայող եւ աշխատակից տարբեր տեսակի խրախուսանքների է արժանացել։ Բայց ՆԳՆ-ն չի հայտնում, թե որ ստորաբաժանումներից են եղել պարգեւատրվածները, ովքեր են, ինչ չափանիշներով են որոշվել պարգեւավճարների չափերը։
Համեմատության համար նշենք, որ 2021-ին՝ Անկախության 30-ամյակի առթիվ, ոստիկանության 11 ծառայող դրամական պարգեւատրում է ստացել՝ ընդհանուր 1 միլիոն 320 հազար դրամ։ Այսինքն՝ ե՛ւ պարգեւատրվողների ցանկն են մի քանի անգամ ընդլայնել, ե՛ւ պարգեւավճարի չափը։

Բաց մի թողեք
Փողին գերի
Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում
Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը