Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 17-ին երեկոյան հեռուստաբանավեճ անցկացրեց հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարների մասնակցությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Հեռուստաբանավեճին մասնակցեցին «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին համարներ Վարդան Ավագյանը և Նունե Սանթրոսյանը։
Տավուշի մարզային հեռուստաընկերության լրագրող, հեռուստաբանավեճը վարող Էռենստ Խանումյանը եթերում հայտարարեց, որ Դիլիջանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համար, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նախապես համաձայնություն է տվել մասնակցելու բանավեճին, սակայն հոկտեմբերի 16-ի երեկոյան տեղեկացրել է, որ չի մասնակցելու։
Հեռուստաբանավեճի ընթացքում մասնակիցները, հատկապես՝ Վարդան Ավագյանը բարձրաձայնեցին Դիլիջան համայնքի չլուծված բազում հիմնահարցերի մասին։ 2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքը ղեկավարող Դավիթ Սարգսյանը պետք է եթերում պարզաբաներ, թե անցած հինգուկես տարում ինչու չի լուծել այդ խնդիրները։ Բայց նա վախեցել էր մասնակցել հեռուստաբանավեճին։

Բաց մի թողեք
Փողին գերի
Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում
Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը