Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է հարվածել Հորմուզի նեղուցով անցնող կապի մալուխներին։
«Ստորջրյա կապի մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները»,- հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին։
«Հորմուզի նեղուցով անցնում են յոթ խոշոր ստորջրյա մալուխներ, որոնցից կախված են համաշխարհային ինտերնետ-թրաֆիկը և առևտրային տվյալների փոխանցումը», — նշել է Մոհեբբին։
Իրանցի պաշտոնյան զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ ձեռնպահ մնալ Թեհրանի վրա հետագա հարձակումներից։ «Եթե տարածաշրջանն Իրանի համար դառնա անապահով, ապա այնտեղ ոչ ոքի համար անվտանգություն չի լինի», — ընդգծել է գեներալը։

Բաց մի թողեք
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ
Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախքան Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված բանակցությունները