20/10/2026

EU – Armenia

Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 20-ի գիշերն Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տամբովի մարզը։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Միչուրինսկի շրջանի ձեռնարկություններից մեկի տարածքում, հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան, իսկ մարզի օդային տարածքում ընդհանուր առմամբ խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։

Մի շարք տելեգրամյան ալիքների պնդմամբ՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի թիրախը եղել է «Դրուժբա» նավթամուղի «Նիկոլսկոյե» գծային արտադրա-դիսպետչերական կայանը, որով ռուսական նավթը մատակարարվում է Հունգարիային և Սլովակիային։

Հաղորդվում է, որ այրվել է դիզելային վառելիքի պահեստարանը։