ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսություն է իրականացնում նույնիսկ ավելի լավ, քան նրանք՝ Վաշինգտոնի նկատմամբ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Այովա նահանգում հանրահավաքի ժամանակ Թրամփը վստահեցրել է իր կողմնակիցներին, որ նրանք կարիք չունեն անհանգստանալու Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրականացվող լրտեսության համար, քանի որ Վաշինգտոնը նույն գործողություններն իրականացնում է նրանց դեմ։ «Ոմանք ասում են. «Պարո՛ն, Չինաստանը լրտեսում է մեզ»։ Ես պատասխանում եմ. «Մենք էլ ենք նրանց լրտեսում։ Մի՛ անհանգստացեք դրա համար»։ Նրանք ասում են. «Սարսափելի է. Չինաստանն ու Ռուսաստանը լրտեսում են մեզ, պարո՛ն»։ Ես ասում եմ. «Ճիշտ է։ Բայց մենք էլ ենք նույնն անում նրանց հանդեպ։ Ընդ որում՝ անում ենք նույնիսկ ավելի լավ»», — հայտարարել է Թրամփը։


Բաց մի թողեք
Պաշտոնյաների հաղորդմամբ՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի զոհերի թվում կան Չեխիայի մեկ և ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ
ԱՄՆ-ն ձգտում է վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա՝ Ուկրաինայի տարածքով․ WSJ
Մելանիա Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային Օլեշկիում իրականացված առաքելությունից հետո