05/11/2026

EU – Armenia

Ցանկացածը ամոթից գետինը կմտներ. Արեգա Հովսեփյան

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը կոշտ քննադատության է ենթարկել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Պատգամավորի խոսքով՝ ցանկացած իրեն հարգող արտգործնախարար պետք է ամոթ զգա, եթե միջազգային որևէ հարթակում ներկայացվում է զեկույց, որը վերաբերում է սեփական երկրում ստեղծված իրավիճակին։

Հովսեփյանը նաև նշել է, որ ՔՊ-ն իշխանության է եկել ժողովրդավարության գաղափարները առաջ մղելով, սակայն, իր գնահատմամբ, վերածվել է ժողովրդավարության դեմ պայքարող և ռեպրեսիվ քաղաքականություն իրականացնող ուժի։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ ժողովուրդն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը:

««Ցանկացած իրեն հարգող արտաքին գործերի նախարար, ով միջազգային որևէ հարթակում լսի իր պետության ներսում ստեղծված իրավիճակի մասին զեկույց ներկայացվի, ուղղակի ամոթից գետինը պետք է մտնի»,- ասել է Հովսեփյանը: