12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի
համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային:
Չի կարող ալիևյան պարտադրված սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը, չի կարող ՀՀ և մեր երեխաների ապագան չհետաքրքրել բժիշկներին և դասախոսներին, դերասաններին և երաժիշտներին, տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետներին և ուսանողներին, վարորդներին և շինարարներին…
Բազմիցս նշել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Երբեք որևէ կուսակցության չեմ անդամակցել և չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքներին: Միշտ քմծիծաղով եմ վերաբերվել նաև պաթոսին, այդ իսկ պատճառով որևէ կոչ չեմ անելու միանալ կամ չմիանալ այդ հայտարարությանը:
Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի և մարդ, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ պաշտոնի հավակնություն, պարզապես ուզում եմ ապրել Հայաստանում, ոչ թե՝ «արևմտյան Ադրբեջանում»:
Ընտրությունը Ձերն է…
Կարեն Քոչարյան


Բաց մի թողեք
Կուսակցությունների ստորագրությունների տակ կա շատ ավելի մեծ ստորագրություն
Պիտի համախմբվել
Ի՞նչ արդյունքներ է արձանագրել նրա դիվանագիտական աշխատանքը