Անցյալ խաղաղության բանակցությունների ժամանակ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները բարձրացրել են Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը Դոնբասի այն հատվածից դուրս գալու դիմաց, որը ներկայումս Կիեւի վերահսկողության տակ է։
Հոդվածում նշվել է, որ Վաշինգտոնը հետաքրքրվել է, թե արդյոք Կիեւը պատրաստ կլինի Դոնբասը զիջել Ռուսաստանին՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։
Այս հարցը Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ ավելի լայն քննարկման մաս էր կազմում։
Եվրոպական կողմերը պնդում են, որ նախ պետք է հաստատվի հրադադար, որին կհաջորդեն ՆԱՏՕ-ի ապագայի և Եվրոպայում զորքերի տեղակայման վերաբերյալ քննարկումները, գրում է գործակալությունը։


Բաց մի թողեք
Որքա՞ն ես պատրաստվում կառչած մնալ իշխանությունից․ Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան
Խմելու ջրի ամբարները բաց են՝ ինչ ասես կարող է ընկնել կամ գցվել մեջը
Անսովոր հանդիպում է լինելու