«Տելեգրամ»-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների։
Այս մասին հայտարարել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը։
«Մենք թարմացրել ենք ծառայությունների մատուցման մեր պայմանները և գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի ապահովենք դրանց համապատասխանությունն ամբողջ աշխարհի պահանջներին։ Այս միջոցն ընդունվել է հանցագործներին«Տելեգրամ»-ի որոնողական համակարգի չարաշահումներից զերծ պահելու համար։
Որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար։ Թույլ չենք տա չարագործներին՝ խաթարել մեր հարթակի ամբողջականությունը, որից օգտվում է գրեթե 1 միլիարդ օգտատեր»,- գրել է Դուրովը։
Բաց մի թողեք
Հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երեկվա հավաքի ուղերձը տեղ է հասել․ Վարդանյան․ Լուսանկարներ
Այնպես որ, չզարմանաք, եթե երկուշաբթի օրը լինեն նոր ձերբակալություններ
Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման մեջ իր ներգրավվածության մասին