ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Բանն այն է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, խաղատներից մեկում միջադեպ է գրանցվել: Վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, և հնչել են կրակոցներ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով։
Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները, ըստ Աբրահամյանի, հրապարակման ենթակա չեն:

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը․ նա ձերբակալվել է
Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել