Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով զբաղվող Սամվել Արշակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ ապրանքի առգրավման ժամանակ դեկտեմբերի 16-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել:
Ըստ Արշակյանի, իրեն բերման ենթարկելիս նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան, հայհոյել և ծեծել:
ՆԳՆ-ից ասացին, որ քաղաքացու ահազանգը ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ուսումնասիրվել է և բռնության դեպքեր չեն արձանագրվել:
«Բռնության դեպքեր չեն արձանագրվել թե բաժնի ներսում, թե դրսում գտնվող տեսախցիկներում»,- ասցին ՆԳՆ-ից:
Բաց մի թողեք
Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնարար