The Washington Post-ը և New York Times-ը հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրդեհների ավերիչ հետևանքները:
Կալիֆոռնիայում ավելի քան 257 հազար բաժանորդ մոլեգնող հրդեհների պատճառով զրկված են էլեկտրաէներգիայից: Այս մասին հայտնել է PowerOutage.us մոնիտորինգի ծառայությունը:

Ըստ կանխատեսումների՝ ներկայիս հրդեհները կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել:
Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։

Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ և Վատիկան Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում:







Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին