Սոցիալական բունտի շեմին կաբինետի դուռը փակել եւ արձակուրդ է մեկնել ոչ միայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլեւ նրա տեղակալներից մեկը` Լեւոն Հովհաննիսյանը։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեզ պատմեցին, որ Ավինյանի կաբինետի դռան մոտ վերջին օրերին կուտակումներ են եղել տրանսպորտի թանկացման հարցով, նա հոգնել է եւ որոշել է արձակուրդ վերցնել։
Նրա օրինակին է հետեւել նաեւ տեղակալը` Լեւոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ տրանսպորտը։
Երեւանի քաղաքապետի խոսնակը հաստատեց այս լուրերը` Տիգրան Ավինյանն արձակուրդից վերադառնալու է հունվարի 27-ին, Լեւոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, նույնպես կվերադառնա հունվարի 27-ին։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»