Երիտասարդ տարիքում մահացել է հեղինակային երգիչ, կիթառահար, երգահան Էդուարդ Բալասանյանը։
Նա Հայբուսակ համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի որդին է, 41 տարեկան էր, ապրում էր Իսպանիայում։
Էդ․ Բալասանյանի հարազատ, ևս երաժիշտ, կոմպոզիտոր Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մեր ավագ եղբայր Էդուարդ Բալասանյանը
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 7-ին ժամը 18:00 Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
հուղարկավորությունը հաջորդ օրը, նույն վայրից ժամը 13:00, Էդոս…

Ահա Էդուարդ Բալասանյանի կատարումներից, իր հեղինակային Կարոտում եմ երգը։
Ցավակցում ենք հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին ․․․


Բաց մի թողեք
«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». վավերագրական հայացք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի անցած ճանապարհին. Լուսանկարներ
Հեքիաթի և երաժշտության հանդիպումը․ Հումպերդինկի «Հենզելն ու Գրետելը»՝ Երևանի օպերային ստուդիայի բեմում. Լուսանկարներ
Գրիգորի Սոկոլովի երաժշտական տիեզերքը Երևանում․ Շուբերտի հրաժեշտի խոհերն ու Բրամսի երիտասարդական կրակը՝ մեկ բեմում․ Լուսանկարներ