«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա տեղեկությունների, ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ։
Վերջինս տեսանյութին կից գրել է․ «Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 14-ին ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձում են տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից։
Հայաստանի իրավապահները չեն խոսելու ոստիկանական բռնությունների մասին, նման դեպքերի բացահայտումը բացառապես քաղաքացիների վրա է»։
Տեղի ունեցածի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՆԳ նախարարությունից։
Մեզ հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց․ «Տեսանյութն ուսումնասիրվել է։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։






Բաց մի թողեք
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել
Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել