Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի:
Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, ով էլ, որոշելով վաճառել այն, դիմել է անշարժ գույքի գործակալություն:
Անշարժ գույքի գործակալն էլ թուրքական «DHA» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:
«Կա սեփականության վկայական և չկան խոչընդոտներ վաճառքի հարցում: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի և դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500.000 դոլար):
Վաճառքի հանված եկեղեցին գտնվում է Գյոյդյուն գյուղում և կառուցվել է 19-րդ դարում: Այն 2012-ին գրանցվել է որպես 1-ին խմբի պահպանություն պահանջող մշակութային անշարժ գույք:
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել