Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նա, մասնավորապես, գրել է․ «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։
Այս հանդիպումը նաև հնարավորություն տվեց վերանայել մեր երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել մեր ռազմավարական երկկողմ գործընկերությունը»։
Հիշեցնենք՝ Ելիսեյան պալատում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել