23/07/2025

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայից, Մինվոդիից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև դեպի Մոսկվա, ՄինՎոդի և Կազան և թռչող թռիչքները ևս ուշացում են տվել։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ 134 չվերթ վերաուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան՝ 78-ը՝ «Շերեմետևոյից», 45-ը՝ «Վնուկովոյից», 8-ը՝ «Դոմոդեդովոյից» և 3-ը՝ «Ժուկովսկուց»:

Օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ՌԴ-ում գիշերը անհանգիստ է անցել, մարդիկ նյարդայնացած են. 134 ինքնաթիռ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Շերեմետևո չեն հասել 78 ինքնաթիռ, Վնուկովո՝ 45, Դոմոդեդովո՝ 8, Ժուկովսկի՝ 3։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը խոցել են 93 ուկրաինական ԱԹՍ, որոնցից 19-ը՝ Մոսկվայի մարզի վրա։

Բացի այդ, Ռոստովի մարզում 132 գնացք ուշացել է, պատճառը՝ ԱԹՍ-ի մնացորդների ընկնելն է ճանապարհին։