1995 թվական, ուղիղ 30 տարի առաջ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը Կարապետյան եղբայրներին հրավիրել էր Մայր Աթոռ:
Պիտի քննարկվեին Տաշիրում կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարության ընթացքը, աշխատանքների հետ կապված խնդիրները: Վեհափառը խանդավառված էր այս 30-34 տարեկան երիտասարդների պատրաստակամությամբ՝ սատար կանգնելու Հայ Եկեղեցուն՝ իրենց ուժերի ներածին չափով:
Եվ ահա տարիների հետ այդ ուժերը բազմապատկվեցին և ավելի մեծ նպաստ բերեցին հայ ժողովրդին և հայ հոգևոր կյանքին: Իսկ այս լուսանկարն էլ որպես պատմական հուշ ավելացավ Կարապետյան եղբայրների ընտանեկան ալբոմում:
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի էջից


Բաց մի թողեք
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
Ինչու չեն վերականգնում վարորդականները․ ի՞նչ են պատմում
Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում. Լուսանկար