Հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 30 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրագծի համար փորված փոսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Արամյանն ու կրտսեր պարեկ Կարեն Սարգսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Վասիլի Չ․-ն, իր «Dodge-pickup» մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում, և տեղատարափ անձրևի հետևանքով, չգիտես ինչու, մեքենան առաջ է ընթացել ու հայտնվել փոսում։ Վարորդը, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, ավտոմեքենան դուրս է բերել անվտանգ վայր։


Բաց մի թողեք
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրել արտադրամասի ապակիները․ Լուսանկար