Հուլիսի 26-ին՝ ժամը 04:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ճաղավանդակը մասամբ պոկվել է և պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող ավտուբուսները. կա 9 վիրավոր. Լուսանկար
Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ ինչ է հայտնի գիշերվա հեղեղից. Լուսանկար
Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից քաղաքացիներ ու մեքենաներ են դուրս բերվել. Լուսանկար